Կարապի լճի հարակից տարածքում տեղի կունենա «Երևանյան ամառ 2017» ծրագրի եզրափակիչ միջոցառումը
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հարգելի համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր,
Օգոստոսի 31-ին տեղի կունենա Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի «Ցտեսություն ամառ» եզրափակիչ միջոցառումը: Այն կմեկնարկի ժամը 19:00-ին «Դեպի դպրոց» խորագիրը կրող հեծանվավազքով (վազքուղին՝ Մատենադարան - Կարապի լիճ), իսկ ժամը 20:00-22:00-ը մայրաքաղաքի Կարապի լճի հարակից տարածքում տեղի կունենա հիմնական միջոցառումը, որի շրջանակում ներկաներին սպասվում է հետաքրքիր և ուրախ համերգային ծրագիր:
Սիրով հրավիրում ենք բոլորին՝ մասնակցելու «Ցտեսություն ամառ» եզրափակիչ միջոցառմանը»։