Թումոյի այգում տեղի կունենա «Երևանյան մարզական ամառ 2017» միջոցառումը
Հարգելի համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր,
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով օգոստոսի 26-ին՝ ժամը 18:00-20:00-ն մայրաքաղաքի Թումոյի այգում (գլխավոր շենքի շատրվանների հարակից տարածք) տեղի կունենա «Երևանյան մարզական ամառ 2017» միջոցառումը, որի ժամանակ կկայանան մարզական մրցույթներ Երևանի վարչական շրջանների թիմերի մասնակցությամբ: Ներկաներին սպասվում է նաև հետաքրքիր համերգային ծրագիր:
Սիրով հրավիրում ենք բոլորին՝ մասնակցելու «Երևանյան մարզական ամառ 2017» միջոցառմանը: