211652_close_icon
views-count1929 դիտում article-date 20:38 26-08-2016

Վաղը երեկոյան Կարապի լճի հարակից տարածքում տեղի կուեննա «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնի երևանյան ցուցադրությունների ամփոփումը:

Հարգելի համաքաղաքացիներ,  օգոստոսի 28-ին` ժամը 19:00-23:00-ը, Կարապի լճի հարակից տարածքում տեղի կուեննա «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնի երևանյան ցուցադրությունների ամփոփումը: «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրով անցկացվող միջոցառումը կուղեկցվի համերգային ծրագրով՝ ներկայացնելով հիմնականում ազգային երաժշտարվեստը:  Փառատոնային օրերին երևանյան հանդիսատեսը հնարավորություն է ունեցել մասնակցելու բացօթյա կինոդիտումներին: Ֆիլմացանկում ներառված է եղել 22 երկրներից ներկայացված 76 կինոժապավեն, որոնցից 4-ը՝ հայկական: [b]  Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր