211652_close_icon
views-count1681 դիտում article-date 12:15 29-08-2017

Պաշտպանի և Երևանի քաղաքապետարանի համագործակցության արդյունքում քաղաքացին ստացել է բուժման ուղեգիր

Վերականգնողական բուժման ուղեգիր չստանալու խնդրով երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: Դիմումատուի փոխանցմամբ՝ առողջարանային բուժման ուղեգրերը տրամադրվում են սոցիալական (հատուկ) խմբերին, մինչդեռ ինքը, լինելով երկորրդ կարգի հաշմանադամ, դրանցում ընդգրկված չէ: Պաշտպանի աշխատակազմում սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում պարզվել է, որ առկա է փաստաթղթերի ճիշտ լրացման անհրաժեշտություն, ինչպես նաև՝ քաղաքացին Երևանի քաղաքապետարան հասցեագրված դիմումին չի կցել համապատասխան կարգի հաշմանդամության վերաբերյալ փաստաթուղթը: Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ Երևանի քաղաքապետարանը Պաշտպանին տեղեկացրել է, որ քաղաքացուն տրվել է առողջարանի ուղեգիր:

Նմանատիպ նյութեր