211652_close_icon
views-count4711 դիտում article-date 21:40 07-05-2016

Հայաստանի վերականգնողական բուժման առաջատար մասնագետների հետ քննարկվեցին վիրավոր զինծառայողների բուժման մանրամասները

Հայկական «Քրոս» (Կարմիր խաչ) առողջության կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Մնացականյանը նշեց, որ մարտական գործողությունների հետևանքով վիրավորված երկու զինծառայող արդեն վերականգնողական բուժում է անցնում իրենց հաստատության մասնագետների շնորհիվ: Առաջիկայում վերականգնողական բուժման անհրաժեշտություն ունեցող մյուս վիրավորների վիճակը տեղում գնահատելու նպատակով` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի առաջարկով առողջության այս կենտրոնի անձնակազմը կայցելի բժշկական հաստատություններ, ուր այժմ բուժում են ստանում զինծառայողները: Նախարարի հանձնարարությամբ մասնագետները նաև արտերկրի գործընկերների հետ մշտական կապի միջոցով կկարողանան գնահատել վիրավորների բուժումը հետագայում Հայաստանի սահմաններից դուրս կազմակերպելու նպատակահարմարությունն ու արդունավետությունը, ինչպես նաև ժամկետները:

Նմանատիպ նյութեր