Վիճաբանություն՝ զորամասի վիրաբուժական բաժանմունքում. բուժման մեջ գտնվող 20-ամյա կրտսեր սերժանտը ծեծել է բուժման մեջ գտնվող մեկ այլ սերժանտի
20-ամյա Արմեն Փափազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ԼՂՀ ՊԲ Ն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով՝ կրտսեր սերժանտ և գտնվելով բուժման մեջ, ՀՀ ՊՆ Ն զորամասի վիրաբուժական բաժանմունքում բաժանմունքի թիվ 3 հիվանդասենյակում վիճաբանել է նույն բաժանմունքում բուժման մեջ գտնվող ՀՀ ՊՆ Ն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով սերժանտ Բաբկեն Պապիկյանի հետ, գլխով մեկ անգամ հարվածել է Բ. Պապիկյանի դեմքին։
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: