211652_close_icon
views-count30697 դիտում article-date 10:33 29-08-2017

Ոստիկանական հատուկ օպերացիա՝ Մաշտոցի պուրակում. քաղաքացու ինտիմ բնույթի լուսանկարները չհրապարակողը 600 հազար դրամ շորթելիս բռնվեց

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 28-ին, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության և նույն վարչության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում մի քաղաքացուց 600 հազար դրամ շորթում կատարելու կասկածանքով Ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Արարատի մարզի բնակիչ՝ 17-ամյա Սարգիս Ա.-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Արագածոտնի մարզի բնակիչ՝ 25-ամյա Կարեն Հ.-ին Ֆեյսբուքով նամակ է գրել և հայտնել, որ իր մոտ կան ինտիմ բնույթի լուսանկարներ և դրանք չհրապարակելու համար պահանջել է 600 հազար դրամ։ Երեկ Երևանում՝ Մաշտոցի պուրակում, Սարգիս Ա.-ն Կարեն Հ.-ից 600 հազար դրամը ստանալու պահին բռնվել է ոստիկանների կողմից և տեղափոխվել Ոստիկանության Կենտրոնական բաժին։ Փաստի առթիվ նույն բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր