3076 դիտում
19:00 05-08-2015
«Օդնոկլասնիկի» սոցիալական կայքում ինտիմ լուսանկարները տեղադրելու շանտաժով ընկերուհուն սպառնացող Արտակը ինքն իրեն 400 հազար դրամի վնաս տվեց
Ինչպես արդեն տղեկացրել էինք, Արտակ Խաչինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքում իր «ԱԱ» անհատական էջով ներկայանալով Արտակ Ազարյան` ծանոթացել և նամակագրական կապ է հաստատել ՌԴ Մոսկվա քաղաքի բնակչուհի Նունե Վարտանովայի հետ:
Նամակագրությունների ընթացքում «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքով Նունե Վարտնավայից ստացել է վերջինիս ինտիմ լուսանկարներն, այնուհետև Նունե Վարտանովայի վերաբերյալ արատավորող տեղեկություններ տարածելու, այն է վերջինիս ինտիմ լուսանկարները տարբեր սոցիալական կայքերում տեղադրելու միջոցով տարածելու և Նունե Վարտանովայի մտերիմներին ուղարկելու սպառնալիքովբջջային հեռախոսահամարից կարճ տեքստային հաղորդագրություններ ուղարկելու միջոցով ներկայացրել է 180000 ՀՀ դրամ արժողությամբ «Սամսունգ Գալաքսի Ս4» մոդելի բջջային հեռախոս հանձնելու պահանջ։
Տավուշի մարզի ընդհանուր իրվասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը քննելով գործը վճռել է ամբաստանյալ Արտակ Խաչինյանին մեղավոր ճանաչել` ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և այդ հոդվածի սանկցիայով դատապարտել տուգանքի` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի` 500.000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:
Նկատի ունենալով, որ ամբաստանյալ Արտակ Ալբերտի Խաչինյանը գտնվել է անազատության մեջ, ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգով` մեղմացնել նշանակված պատիժը, վերջնական պատիժ նշանակել տուգանք նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի` 400.000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:
Նմանատիպ նյութեր
5760 դիտում
19:34 27-07-2015
Ի՞նչ պատժի արժանացավ ընկերուհուն ինտիմ լուսանկարներով շանտաժի ենթարկող Արտակը
Այս բաժնից
493 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
664 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
670 դիտում
19:10 23-01-2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը