211652_close_icon
views-count60163 դիտում article-date 21:35 12-01-2020

Ոստիկանական հատուկ օպերացիա Երևանում. ոստիկանների կողմից շորթման պահին բռնված կանայք առաքիչից պահանջել էին 1 միլիոն դրամ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, երեկ՝ հունվարի 11-ին, ոստիկանության ներքին անվտանգության վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Նոր-Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Երևանի Նոր-նորք վարչական շրջանում հայտնաբերվել և ոստիկանության Նոր-Նորքի բաժին են բերման ենթարկվել Երևան քաղաքի 2 բնակիչ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են 26-ամյա Թեհմինե Շահբազյանը և 21-ամյա Վիկտորյա Դամբուրաջյանը: Վերջիններս կասկածվում են Երևան քաղաքի բնակիչ, 34-ամյա Կարեն Գ.-ից 2019 թվականի նոյեմբերից մինչև այս տարվա հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում 1 միլիոն դրամ շորթելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նրանք Կարեն Գ.-ից գումարը շորթել են՝ ասելով. «Անձնական կյանքիդ վերաբերող տեղեկություններ չհրապարակելու դիմաց պետք է տաս այդքան գումար»: Բերման ենթարկվելուց հետո Թ. Շահբազյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շորթման առարկա հանդիսացող գումարի մի մասը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ և Թ. Շահբազյանն ու Վ. Դամբուրաջյանը ձերբակալվել են: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Կարեն Գ.-ն աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում՝ որպես առաքիչ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր