Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարներն ուղերձներ են փոխանակել
Օգոստոսի 27-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կայրատ Աբդռախմանովը շնորհավորական ուղերձներ են փոխանակել՝ Հայաստանի և Ղազախստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի վարչությունից։