Խոսրովի արգելոցում ակտիվ օջախներ չկան. ՀՀ ԱԻՆ
Օգոստոսի 28-ին, ժամը 10:00-ի դրությամբ Խոսրովի պետական արգելոցում հրշեջ-փրկարարների ուժերով իրականացվում է հետախուզություն, ակտիվ օջախներ չկան, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Չորս տեղամասերով սահմանված է շուրջօրյա հերթապահություն, ներգրավված են 37 փրկարար ծառայող, 9 արգելոցի աշխատակից և 5 ոստիկան: