«Խոսրովի անտառ» արգելոցի «Քորուզ» և «Մուսազ» ձորակներում հրդեհի մանր ծխացող օջախներ կան, տարածման վտանգ չկա. ԱԻՆ
Սեպտեմբերի 2-ին, ժամը 12:40-ի դրությամբ Խոսրովի անտառ պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում՝ «Քորուզ» և «Մուսազ» կոչվող ձորակներում, մոտ 4 հա տարածքի վրա կան հրդեհի մանր ծխացող օջախներ:
Տարածման վտանգ չկա:
Դեպքի վայրում աշխատում են 38 փրկարար, 2 քաղծառայող և արգելոցի 15 աշխատակիցներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: