Մարվել են տարբեր խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները
Օգոստոսի 27-28-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 4000 քմ, Բյուրական-Ագարակ ավտոճանապարհին՝ մոտ 6500 քմ, Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի սկզբնամասում՝ մոտ 300 քմ, Բռնակոթ գյուղում՝ «Բուլվար» կոչվող անտառային տարածքում՝ մոտ 1000 քմ, Տեղ գյուղում՝ մոտ 3 հա, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջան 1-ին թաղամասի վերջնամասում՝ մոտ 1 հա, Չարենցավան քաղաքի 10-րդ թաղամասի թիվ 46 շենքի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Քոթեջներ թաղամասի մոտակայքում՝ մոտ 600 քմ, Ողջաբերդ գյուղում՝ մոտ 4 հա, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Ռումինական փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում՝ մոտ 1.5 հա, Դարպաս գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Վանաձոր քաղաքի Տարոն 1 և Տարոն 4 թաղամասերի միջնամասում գտնվող ձորում՝ մոտ 1500 քմ, Տավուշի մարզի Վազաշեն գյուղի սկզբնամասում՝ մոտ 1 հա, Բարեկամավան գյուղի սկզբնամասում՝ մոտ 40 հա խոտածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: