211652_close_icon
views-count5222 դիտում article-date 22:53 26-08-2017

Ամփոփ տեղեկատվություն՝ «Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքների վերաբերյալ (26.08.2017թ. դրությամբ)

Միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 25-ից 26-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 3834.8 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված: Տնամերձ հողամասերից հայտնաբերվել է կանեփի 20 բույս: Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 4 հետախուզվող: Միջոցառման շրջանակներում կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է 351 փամփուշտ, 4 հրազեն, 1 նռնակ, 2 նռնակի պայթուցիչ: Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 7.69 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 1 հրազեն, 7 փամփուշտ: [b] ՀՀ ոստիկանություն [/b]

Նմանատիպ նյութեր