7391 դիտում
15:36 24-08-2017
Հավանության է արժանացել Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգը
Կառավարությունն այսօր հավանություն է տվել Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգին:
Ըստ հիմնավորման, հանքարդյունաբերությունը ՀՀ արդյունաբերության կարևոր ոլորտներից է, սակայն դեռևս չունի հստակ քաղաքականություն և ռազմավարություն՝ կոնկրետ գործողություններ իրականացնելու, ոլորտում առկա խնդիրների լուծման և կայուն զարգացումն ապահովելու համար:
Ուստի, որպես առաջնային լուծում, առաջարկվում է մշակել հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարություն՝ ներգրավելով բոլոր շահագրգիռ կողմերին: Կիրականացվեն համապատասխան ուսումնասիրություններ, որոնց արդյունքների հիման վրա էլ կմշակվի ռազմավարական փաստաթուղթը՝ ներկայացնելով ոլորտի կայուն զարգացման համար խոչընդոտ հանդիսացող խնդիրների լուծման մանրամասն ուղղությունները, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտում բարեփոխումներ ապահովելու համար միջոցառումները, ֆինանսական գնահատականները և ակնկալվող արդյունքները:
Նմանատիպ նյութեր
853 դիտում
16:09 06-05-2023
Վարչապետի մոտ քննարկվել է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության նախագիծը
2137 դիտում
09:08 30-01-2016
Հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների վիճակը շարունակում Է բարդանալ. «Հայկական ժամանակ»
2568 դիտում
16:49 13-03-2018
Հանրային խորհրդում հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել
Այս բաժնից
583 դիտում
12:54 27-11-2024
Այս գիշեր Երեւանում աշխատել է 25 ձյուն մաքրող մեքենա. քաղաքապետարան
505 դիտում
12:39 27-11-2024
Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվել է 1 տարի ժամկետով
604 դիտում
11:34 27-11-2024
Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին. Tert.am