Էյնշտեյնի անձնական նամակները կվաճառվեն կալիֆորնիական աճուրդի տանը
20-րդ դարի հանճարեղ ֆիզիկոս, հարաբերական տեսության հիմնադիր Ալբերտ Էյնշտեյնի անձնական նամակներն այսօր աճուրդի կհանվեն Կալիֆորնիայի Profiles in History աճուրդի տանը:
Աճուրդի տան տնօրեն Ջոզեֆ Մադդալենի խոսքով՝ նամակները հնարավորություն կտան իմանալու, թե ինչի մասին է մտածել հանճարեղ գիտնականը, երբ զբաղված չէր լինում գիտական տեսությունների մասին խորհելով, թե ինչպիսի խորհուրդներ է տվել երեխաներին, երբ հավատում էր Աստծուն:
Ենթադրվում է, որ անգլերեն և գերմաներեն լեղուներով ձեռագիր և տպագիր 27 նամակներից յուրաքանչյուրի նախնական գինը կլինի $5,000-ից մինչև $40,000: