32254 դիտում
11:12 22-08-2017
Ճիվաղը Երևանում՝ «Վստրեչի կամրջի» տակ, կողոպտել է Բնապահպանության նախարարության գլխավոր մասնագետին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 21-ին, կողոպուտի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում անհայտ անձը Էրեբունի վարչական շրջանի ժողովրդին հայտնի «Վստրեչի կամրջի» տակ ակնհայտ հափշտակել է Արցախի պողոտայի բնակիչ՝ 60-ամյա Մելանյա Առաքելյանի պարանոցից կախված ոսկյա շղթան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իր սև գործն անելուց հետ ճիվաղը դիմել է փախուստի։
Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Մ. Առաքելյանը, ում պատճառվել է մոտ 260 հազար դրամի վնաս, աշխատում է Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ որպես գլխավոր մասնագետ։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ ճիվաղին հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
64814 դիտում
11:22 31-12-2018
Երևանում ՝ գետնանցումում, ճիվաղը կողոպտել է սիրված ու ճանաչված դերասան Ռաֆայել Քոթանջյանին