Փրկարարները վատառողջ բնակչին մոտեցրել են շտապօգնության մեքենային
Օգոստոսի 20-ին, ժամը 09:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ս. Տարոնցու փողոցի թիվ 1 հասցեում գտնվող հանրակացարանի 5-րդ հարկի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի կարողանում մոտենալ և բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը, ննջասենյակում պառկած հայտնաբերել 1946 թ. ծնված Ս. Ս.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: