Հենրիխ Մխիթարյանը՝ «Սուոնսի»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման լավագույն խաղացող
Հենրիխ Մխիթարյանը՝ «Սուոնսի»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման լավագույն խաղացող
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Սուոնսի»-«Մանչեսթեր Յունայթեդ» [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/19/1075161/]հանդիպման[/url] (0:4) լավագույն խաղացող:
Whoscored.com մարզական-վիճակագրական կայքի վարկածով, Մխիթարյանը այդ խաղում ստացել է 8.8 գնահատականը, որը ամենաբարձր ցուցանիշն է բոլոր խաղացողների թվում:
Հիշեցնենք, որ Մխիթարյանն այդ խաղում դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ: Ընդհանուր առմամբ, 2 խաղում հայ ֆուտբոլիստն արդեն 4 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:


