Հենրիխ Մխիթարյանը` «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ֆեյենորդ» հանդիպման լավագույն խաղացող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ֆեյենորդի» հետ հանդիպման (4:0) լավագույն ֆուտբոլիստ:
Լավագույն խաղացողի համար անցկացված քվեարկության արդյունքում հայ ֆուտբոլիստը իրենից ետ է թողել հարձակվող Ուեյն Ռունիին և կիսապաշտպան Խուան Մատային:
Նշենք, որ Մխիթարյանը տևական ընդմիջումից հետո ընդգրկվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմում և փոխարինվեց 82-րդ րոպեին: