211652_close_icon
views-count4968 դիտում article-date 12:08 09-12-2016

Հենրիխ Մխիթարյանը` «Զարյա»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման լավագույն խաղացող

Եվրոպա լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում ուկրաինական «Զարյայի» հետ հանդիպման (2:0) արդյունքներով մանկունյանցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/09/103529/]հանդիպման[/url] լավագույն ֆուտբոլիստ: Ակումբի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում Մխիթարյանը ստացել է երկրպագուների ձայների մեծամասնությունը` իրենից ետ թողնելով դարպասապահ Սերխիո Ռոմերոյին և պաշտպան Էրիկ Բայիին: Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Զարյայի» հետ խաղում [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/08/103528/]բացեց[/url] հանդիպման հաշիվը և դա նրա առաջին գոլն էր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

Նմանատիպ նյութեր