Հենրիխ Մխիթարյանը` «Մանչեսթեր Յունայթեդ»-«Վեսթ Հեմ» հանդիպման լավագույն խաղացող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Անգլիայի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Վեսթ Հեմ» [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/01/102772/]հանդիպման[/url] (4:1) լավագույն խաղացող` մանչեսթերյան թիմի երկրպագուների քվեարկության արդունքում:
Մխիթարյանը հանդիպման մեկնարկային կազմում և փոխարինվեց 90-րդ րոպեին: Հայ ֆուտբոլիստը դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ, կատարել 46 փոխանցում` 94 տոկոս ճշգրտությամբ, 7 գոլային պահ է ստեղծել թիմակիցների համար:
Ուշագրավ է, որ Մխիթարյանը լավագույնն էր ճանաչվել «Ֆեյենորդի» հետ խաղում (4:0)` Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում: