211652_close_icon
views-count3029 դիտում article-date 20:04 17-08-2017

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը մշտական ուշադրության կենտրոնում են

Օգոստոսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 354 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 296-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 58 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 109 հեռախոսազանգ, որոնցից 94-ին լուծում է տրվել, իսկ 15-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

Նմանատիպ նյութեր