211652_close_icon

Երևանի քաղաքապետարանի թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը մշտական ուշադրության կենտրոնում են

views-count1455 դիտում article-date 13:16 22-04-2016
Ապրիլի 11-17-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 148 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 118-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 30 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 52 հեռախոսազանգ, որոնցից 41-ին լուծում է տրվել, իսկ 11-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

Նմանատիպ նյութեր