Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը Երևանի քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում են
Փետրվարի 8-ից 14- ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 202 հեռախոսազանգ:
Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 174-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 28 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 63 հեռախոսազանգ, որոնցից 56-ին լուծում է տրվել, իսկ 7-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: