Փրկարարները վատառողջ բնակչին մոտեցրել են շտապօգնության մեքենային
Օգոստոսի 17-ին, ժամը 10:30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսահակյան թաղամասի թիվ 45 շենքի 26-րդ բնակարանի վատառողջ բնակչին, իր բնակարանից (7-րդ հարկ) շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1944 թ. ծնված Տ. Գ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: