211652_close_icon
views-count13585 դիտում article-date 15:39 15-08-2017

Զինեդին Զիդան. Ես խիստ հիասթափված եմ

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/14/1074751/]որակազրկումը[/url]՝ «Բարսելոնայի» հետ Իսպանիայի Սուպերգավաթի համար առաջին [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/14/1074693/]խաղում[/url] (3:1) մրցավարին հրելու համար: «Ես խիստ հիասթափված եմ, դա բոլորին է հիասթափեցրել: Ինչ էլ Ռոնալդուն արած լիներ, դա չափից դուրս է. բաց թողնել հինգ խաղ: Ինչ եղել, եղել է, բայց երբ պահը դիտում ես, մտածում ես. ինչպե՞ս նրանք կարող էին հինգ խաղով որակազրել: Ինձ հիասթափեցնում է այդ պատիժը: Հուսով եմ, կոմիտեն կքննարկի իրավիճակը: Սուարեսի հետ կապված դրվագին չեմ անդրադառնում: Ինչ վերաբերում է Ռոնալդուին, ապա նա նույնպես հիասթափված է, քանի որ ցանկանում է խաղալ», ասել է Զիդանը:

Նմանատիպ նյութեր