Հենրիխ Մխիթարյան. Զարմացած եմ, որ «Չելսին» Մատիչին վաճառեց
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է ակումբի ամառային տրանսֆերային աշխատանքներին:
«Ցանկանում եմ ընդգծել ոչ միայն Մատիչին, այլ նաև՝ Լինդելյոֆին և Լուկակուին: Նրանք շաատ լավ խաղացողներ են:
Մատիչը հսկայական ծավալի աշխատանք է կատարում, պայքարում ամեն գնդակի համար: Լուկակուն արդեն գոլեր է խփում, իսկ Լինդելյոֆը իրեն դրսևորելու ժամանակ դեռ կունենա: Սրանք երեք լավ տրանսֆերներ էին, որոնք կօգնեն մեզ:
Անկեղծ ասած, ես զարմացած եմ, որ «Չելսին» վաճառեց Մատիչին: Միևնույն ժամանակ շատ ուրախ եմ, որ այդպես ստացվեց», ասել է Մխիթարյանը: