211652_close_icon
views-count6981 դիտում article-date 10:19 22-11-2016

Պուտինը վաճառեց ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքը. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Հայ-ռուսական միացյալ զորամիավորում ստեղծելու մասին համաձայնագիրը, որի շուրջ բանակցելու հանձնարարական է տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, և որը կստորագրվի առաջիկայում «բանակցվելուց» հետո, իմա՝ ռուսական տարբերակով, դժգոհություն է առաջացրել Հայաստանի որոշ քաղաքական ուժերի, փորձագետների շրջանում։ Դրան դեմ արտահայտվողները նշում են, որ դա Հայաստանի ինքնիշխանությունը նվազեցնող հերթական համաձայնագիրն է դառնալու, որ պատերազմական իրավիճակում միացյալ զորամիավորման հրամանատարությունն անցնելու է Ռուսաստանին։ Բերվում են բազմաթիվ այլ փաստարկներ, որոնք բոլորը նույնի մասին են՝ Հայաստանը Ռուսաստանին է հանձնում ինքնիշխանության փշրանքներից հերթականը։ Մյուս կողմից՝ սակայն, այս և նման համաձայնագրերը հայ-ռուսական հարաբերությունների օբյեկտիվ արտացոլումն են։ Համաձայնագրերը կամ այլ փաստաթուղթն ընդամենը ֆորմալացնում են այն, ինչը կազմում է հայ-ռուսական հարաբերությունների բովանդակությունը։ Իսկ բովանդակությունն այդ, լայն իմաստով, հանգում է նրան, որ Հայաստանում գործնականում ամեն ինչն ու ամենայնն է միացյալ՝ Ռուսաստանի հետ, բնականաբար։ Կա՞ արդյոք Հայաստանում պետական ու հանրային կառավարման որևէ ինստիտուտ, որևէ գերատեսչություն կամ որևէ այլ միավոր, որտեղ Ռուսաստանը չունի կամ ցանկության ու անհրաժեշտության դեպքում չի ունենա «վերահսկիչ փաթեթ»։ Պատասխանը միանշանակ բացասական է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր