211652_close_icon
views-count5439 դիտում article-date 23:04 14-08-2017

«Կանեփ-կակաչ-2017» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման պատկերը՝ ըստ ոստիկանության ստորաբաժանումների

Հանրապետությունում շարունակվում է «Կանեփ-կակաչ-2017» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի մեկնարկման օրվանից՝ օգոստոսի 7-ից օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 15370.3 կգ կանեփի և 27.5 կգ կակաչի վայրի աճած կանաչ զանգված: Տնամերձ 13 հողամասերից հայտնաբերվել է 74.5 կգ կշռով կանեփի 2204 բույս: Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում՝ ապօրինի շրջանառությունից առգրավվել են 648.54 գրամ «Մարիխուանա», 0.5 գրամ «Կրիստալ» և «Դեզոմորֆին» տեսակի թմրամիջոցներ: Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամավոր հանձնվել է 17 նռնակ, 2 նռնականետ, 47 նռնակի պայթուցիչ, 10 հրազեն, տարբեր տրամաչափի 1859 փամփուշտ, 5 փամփշտատուփ: Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 30 հետախուզվող: [b] Միջոցառման պատկերը ըստ ոստիկանության ստորաբաժանումների հետևյալն է.[/b] - Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն – 204 կգ վայրի աճած կանեփ, 1 տնամերձ հողամասից հայտնաբերված 581 հատ կանեփի բույս, 17 հետախուզվող, 1 հրազեն, 28.36 գր մարիխուանա, 0,5 գր կրիստալ: - Արագածոտնի մարզային վարչություն – 407 կգ վայրի աճած կանեփ և 1.37 գր. մարիխուանա, - Արարատի մարզային վարչություն – 2679 կգ վայրի աճած կանեփ, 5 տնամերձ հողամասից հայտնաբերված 182 հատ կանեփի բույս, 4 հետախուզվող, 5 հրազեն, 324 փամփուշտ, 2 նռնակ, 41 նռնակի պայթուցիչ, 1 փամփշտատուփ, 2,1գր մարիխուանա, - Արամավիրի մարզային վարչություն – 394 կգ վայրի աճած կանեփ, 1 տնամերձ հողամասից հայտնաբերված 7 հատ կանեփի բույս, 1 հետախուզվող, 1 նռնակ, 1004 փամփուշտ, 470,41 գր մարիխուանա, - Գեղարքունիքի մարզային վարչություն - 1514 կգ վայրի աճած կանեփ, 14 կգ վայրի աճած կակաչ, 14 նռնակ, 341 փամփուշտ, 3 հրազեն, 4 փամփշտատուփ, 7,49 գր մարիխուանա, 6 նռնակի պայթուցիչ, - Լոռու մարզային վարչություն - 6968 կգ վայրի աճած կանեփ, 107,7 գր մարիխուանա, - Կոտայքի մարզային վարչություն - 357 կգ վայրի աճած կանեփ, 5 տնամերձ հողամասից հայտնաբերված 1285 հատ կանեփի բույս, 25,9 գր մարիխուանա, 5 հետախուզվող, 50 փամփուշտ, - Սյունիքի մարզային վարչություն - 385 կգ վայրի աճած կանեփ, 1 տնամերձ հողամասից հայտնաբերված 148 հատ կանեփի բույս, 1 հետախուզվող, դեզոմորֆինի 1 դեպք, - Վայոց Ձորի մարզային վարչություն – 38,3 կգ վայրի աճած կանեփ, 13,5 կգ վայրի աճած կակաչ, 1 հետախուզվող, - Տավուշի մարզային վարչություն - 1930 կգ վայրի աճած կանեփ, 1 հետախուզվող, - Շիրակի մարզային վարչություն - 494 կգ վայրի աճած կանեփ, 140 փամփուշտ, 1 հրազեն 4,05 գր մարիխուանա: [b] ՀՀ ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր