Փրկարարները քաղաքացուն մոտեցրել են ավտոմեքենային
Օգոստոսի 13-ին, ժամը 09:08-ին ահազանգ է սատցվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի թիվ 35 շենքի բնակարաններից մեկում գտնվող հաշմանդամություն ունեցող քաղաքացուն բնակարանից (4-րդ հարկ) իջեցնելու և ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները՝ 1937 թ. ծնված Մ. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: