211652_close_icon
views-count1921 դիտում article-date 17:05 13-08-2017

Փրկարարներն օգնել են դադարեցրել ջրի հոսքը

Օգոստոսի 13-ին, ժամը 07:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ թաղամասի թիվ 21 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից (բնակիչները բացակայում են) ջրալցվում է 3-րդ հարկի բնակարանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները փակել են շենքի ջրատար խողովակի ընդհանուր փականը: Պարզվել է, որ վնասվել է Կ. Ս.-ի վարձակալած թիվ 15 բնակարանի խոհանոցում տեղադրված լվացքի մեքենայի խողովակը. բնակիչները մոտեցել են, բացել բնակարանի դուռը և դադարեցրել ջրի հոսքը:

Նմանատիպ նյութեր