211652_close_icon
views-count4501 դիտում article-date 22:05 12-08-2017

Փրկարարները Mercedes-ը դուրս են բերել երթևեկելի հատված

Օգոստոսի 12-ին, ժամը 16:12-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Արենի-Եղեգնաձոր հատվածում քաղաքացին իր վարած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայով իջել է Արփա գետի ափամերձ հատված և չի կարողանում դուրս գալ ավտոճանապարհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 113-րդ կմ-ին՝ Արփա գետի ափամերձ հատվածից մոտ 15 մ հեռավորությունից, երթևեկելի հատված են դուրս բերել «Mercedes Vito» մակնիշի 10 RO 777 պետհամարանիշով ավտոմեքենան՝ 7 ուղևորով (3 կին, 4 երեխա):

Նմանատիպ նյութեր