211652_close_icon
views-count1900 դիտում article-date 16:15 28-01-2018

Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված

Հունվարի 28-ին, ժամը 10:14-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Տառերի պուրակ» կոչվող տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արտաշավան-Ամբերտ 17-րդ կմ-ին «Mitsubishi pajero» մակնիշի 35 LC 738 պետհամարանիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում (վարորդ՝ Ա. Կ., 3 ուղևոր): Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Նմանատիպ նյութեր