211652_close_icon
views-count1487 դիտում article-date 16:38 04-11-2018

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել երթևեկելի հատված

Նոյեմբերի 4-ին, ժամը 11:54-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ստեփանավան-Պուշկինո ավտոճանապարհին՝ Պուշկինի ոլորանների մոտ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Արջասար» կոչվող սարի լանջին (Լոռու մարզի Պուշկինո համայնքի վարչական տարածք), ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտում: Փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել «Nissan Patrol» մակնիշի և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաները:

Նմանատիպ նյութեր