Փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել արգելափակված ավտոմեքենան
Հունվարի 11-ին, ժամը 19.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Շահումյան» գերեզմանատանը «Վոլկսվագեն Գոլֆ մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել 22-ամյա վարորդ Վ. Ե.-ի «Wolksvagen Golf 4» մակնիշի 35 AV 407 պետհամարանիշի ավտոմեքենան: