«Տոտենհեմը» Դենի Ռոուզին տուգանել է 150 հազար եվրոյով
«Տոտենհեմի» ղեկավարությունը որոշել է տուգանել թիմի պաշտպան Դենի Ռոուզին, որը հանդես էր եկել ակումբի տրանսֆերային քաղաքականության խիստ քննադատությամբ:
Ռոուզը կվճարի 150 հազար եվրո տուգանք, որը կազմում է նրա երկու շաբաթվա աշխատավարձը:
Նշենք, որ «Տոտենհեմը» ԱՊԼ-ի միակ թիմն է, որը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր խաղացողներ ձեռք չի բերել: