1515 դիտում
10:47 26-02-2014
Եվրադատարանը մեղավոր է ճանաչել Թուրքիային և տուգանել 140 հազար եվրոյով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հերթական անգամ Թուրքիայի Հանրապետությանը մեղավոր ճանաչող դատավճիռ է կայացրել: [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=9&cur_news=417]Ermenihaber.am[/url]-ի փոխանցմամբ՝ Թուրքական պետությունը պարտավորվել է 70.000 եվրո որպես նյութական, նույնքան եվրո էլ որպես բարոյական փոխհատուցում վճարել տուժող կողմ հանդիսացող Քայմազների ընտանիքին: Իսկ ևս 3.000 եվրո Թուրքիան կվճարի կատարված դատական ծախսերի համար:
Եվրադատարանը Թուրքիային մեղավոր է ճանաչել 2004 թվականի Մարդին նահանգի Քըզըլթեփե շրջանում տեղի ունեցած բախումների ժամանակ Ահմեթ Քամազի և նրա 12-ամյա որդու` Ուղուր Քայմազի կյանքի իրավունքի ոտնահարման մեջ:
Հոր և որդու սպանությունից հետո տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է եղել, թե թուրք ոստիկանները վնասազերծել են երկու ահաբեկչի:
Մանրամասները՝ այստեղ:
Նմանատիպ նյութեր
3096 դիտում
13:00 03-02-2021
Եվրադատարանը հակաօրինական է ճանաչել Էրդողանին վիրավորելու հիմքով դատավճիռը
1408 դիտում
21:29 07-10-2014
«Յուվենտուս»-ը Վիդալին տուգանել է 100 հազար եվրոյով
6872 դիտում
19:05 09-01-2017
Շվեդ մարզիչին 2,5 հազար եվրոյով տուգանել են Իբրահիմովիչին զրպարտելու համար
Այս բաժնից
937 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները
943 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4402 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին