Շվեդ մարզիչին 2,5 հազար եվրոյով տուգանել են Իբրահիմովիչին զրպարտելու համար
Շվեդական Վերմլանդ քաղաքի դատարանը որոշում է կայացրել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչի հայցի առթիվ` ընդդեմ Ուլֆ Կարլսոնի:
Շվեդիայի թեթև ատլետիկայի հավաքականի նախկին մարզիչը 2016թ. ապրիլին հայտարարել է, որ Իբրահիմովիչը «Յուվենտուսում» հանդես գալու ընթացքում (2004-2006) դոպինգ է ընդունել, որպեսզի մկանային քաշը ավելացնի 10 կիլոգրամով:
Դատարանը Կարլսոնի խոսքերը համարել է կոպիտ զրպարտություն և նրան տուգանել 2,5 հազար եվրոյով: