«Յուվենտուս»-ը Վիդալին տուգանել է 100 հազար եվրոյով
«Յուվենտուս»-ը թիմի մարզումից ուշանալու համար կիսապաշտպան Արտուրո Վիդալին տուգանել է 100 հազար եվրոյով, տեղեկացնում է Football Italia-ն:
Հատկանշական է, որ սա առաջին դեպքը չէ, երբ չիլիացի խաղացողը տուգանվում է իր անկարգապահ վարքագծի հետևանքով: