211652_close_icon
views-count50523 դիտում article-date 15:13 11-08-2017

Ըստ տեղեկությունների՝ Դավիթաշենի թիվ 192 դպրոցի բակում 17-ամյա 3 երեխաների դանակահարման փաստով ոստիկանները որոնում են Աֆոնին ու նրա ընկերներին

Երեկ՝ օգոստոսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոն «կրծքավանդակի աջ մասի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի Գայի պողոտայի բնակիչ՝ 17-ամյա Արման Մ.-ն և Երևան քաղաքի Թոթովենցի փողոցի բնակիչ՝ 17-ամյա Մորիս Խ.-ն՝ «գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։ Հիվանդանոցից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խունբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալիկ Հակոբյանի գլխավորությամբ։ Ոստիկանները տեղում պարզել են, որ բացի նշված անձանցից, ևս 1 հոգի՝ Երևան քաղաքի բնակիչ՝ 17-ամյա Արգիտի Մ.-ն է՝ «մեջքի շրջանում ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել հիվանդանոց; Բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել երիտասարդների կյանքը փրկել, իսկ Մաշտոցի ոստիկաններն օպերատիվ-հետախուզական գործաղությունների արդյունքումպարզել են, որ նշված անձինք հիվանանոց են տեղափոխվել Դավիթաշեն 2-րդ թաղամասում գտնվող թիվ 192 դպրոցի բակում ինչ-որ Աֆոնի և նրա ընկերների կողմից վիճաբանութան ժամանակ դանակի հարվածներ ստանալու հետևանքով։ Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ Աֆոնի ու նրա ընկերների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և հանցագործությունը լիարժեք բացահայտելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր