211652_close_icon
views-count18974 դիտում article-date 21:16 17-11-2016

Դավիթաշենում գտնվող թիվ 192 հիմնական դպրոց հրշեջների այցից հետո երեխաների մի մասը հայտարարեցին. «Նրանց գործը աստվածահաճո է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 15 հատուկ հրշեջ ջոկատի հրշեջ-փրկարարները ացելել էին Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ թաղամասում գտնվող թիվ 192 հիմնական դպրոց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջների այցը ոչ թե ահազանգ էր, որ դպրոցում արտակարգ իրավիճակ է ստեղծվել, այլ՝ պրոֆիլակտիկ, որը վերաբերվում է «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը բազմաբնակարան շենքում» թեմային: Տեղում կատարվեց աշակերտների տարհանում և այդ ամենը տեսնելուց հետո երեխաների մի մասը վստահ ասում էին. «Մեծանանք՝ հրշեջ-փրկարար են ք դառնալու, քանի որ այսօր մեր մաշկի վրա զգացինք, թե ինչպիսի առաքինի և աստվածահաճո աշխատանք են կատարում հրշեջները»: Լուսսնկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 171+
171+

Նմանատիպ նյութեր