211652_close_icon
views-count43524 դիտում article-date 11:46 06-04-2022

Սյունիքի մարզում փրկարարներն ու ոստիկանները Նորաշենիկ գյուղով անցնող գետում հայտնաբերել են տղամարդու դի․ ըստ տեղեկությունների՝ նրան մի քանի օր է որոնում էին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների և մի խումբ քաղաքացիների և Նորաշենիկ գյուղի բնակիչների հետ Նորաշենիկ գյուղով հոսող գետում հայտնաբերել են տղամարդու դի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները դին  դուրս են բերել գետից։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյան ու ոստիկանության Կապանի բաժնի պետ Արա Դավթյանը։ 

Ժամանել է նաև Սյունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը։

Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի գլխավորությամբ։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ գետից դուրս բերված դին ապրիլի 3-ից որոնվող Նորաշենիկ գյուղի բնակիչ  44-ամյա Էդիկ Փ-ն էր, ով ըստ նախնական տեղեկությունների՝ այդ օրը կամրջից Աճանան գետն էր նետվել։ Ու այդ օրվանից ոստիկանները, հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները որոնողական աշխատանքներ էին կատարում։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր