211652_close_icon

Կիևը խզել է Մոսկվայի հետ ռազմամթերքի արտահանման վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը

views-count5805 դիտում article-date 16:57 09-08-2017
Ուկրաինայի կառավարությունը որոշում է կայացրել Ռուսատսանի հետ կնքված ռազմական նշանակության արտադրանքի արտահանման վերաբերյալ համաձայնագիրը դադարեցնելու մասին։ Այդ մասին հայտնել է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը։ Որոշման մասին, ինչպես նշել է հեռուստաալիքը, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը։ Միջկառավարական համաձայնագիրը Ռուսաստանի հետ փոխգործակցության պայմանով կնքվել էր 2003 թվականին։ Այն նախատեսում էր, մասնավորապես, ռազմամթերքի արտահանում երրորդ երկիր։

Նմանատիպ նյութեր