Ռուսաստանը խզել է Ուկրաինայի հետ տրանսպորտային հաղորդակցության մասին համաձայնագիրը
Ռուսաստանը խզել է Ուկրաինայի հետ «Կովկաս» և «Ղրիմ» նավահանգիստների միջոցով երկաթուղային և լաստանավային հաղորդակցության մասին համաձայնագիրը, հաղորդում է BBC-ն:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողմից վավերացված փաստաթուղթը հրապարակվել է կառավարության պաշտոնական իրավական տեղեկատվության մասին ինտերնետ-պորտալում: Այն ստորագրվել էր 2004 թվականին՝ Կերչում:
Այժմ Ռուսաստանից Ղրիմ կարելի է հասնել կամ օդանավով կամ Կերչի նեղուցով՝ լաստանավով:
Ռուսաստանը մտադիր է նեղուցի վրա կամուրջ կառուցել, որը շահագործման կհանձնվի 2018 թվականի վերջին: