6588 դիտում
22:06 07-08-2017
Աշխարհի առաջնությանն ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի կազմում կընդգրկվի հինգ ըմբիշ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն օրեր առաջ վերադարձել է Կիսլովոդսկից, որտեղ Ռուսաստանի թիմի հետ համատեղ ուսումնամարզական հավաք էր անցկացնում:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանը նշեց, որ Կիսլովոդսկի հավաքին թիմում ընդգրկել էր հինգ ըմբիշ.
«Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար նախատեսում ենք հինգ ըմբիշ: Սակայն, թիմի վերջնական կազմը պարզ կլինի մի քանի օր անց` վերջին հավաքի ընթացքում:
Կիսլովոդսկում շատ լավ մարզումներ ենք ունեցել: Տղաները լավ մարզավիկաճկում են: Առաջիկա հավաքի ընթացքում կրկին կաշխատենք բուն գոտեմարտերի, տեխնիկա-տակտիկական հնարքների վրա: Տղաները պետք է հավաքվեն և կենտրոնացնեն իրենց ամբողջ ուժերը:
Ինչ վերաբերվում է Լևան Բերիանիձեին` նա այժմ քաշի հետ կապված որևէ խնդիր չունի: Այդ առումով լավագույն վիճակում է: Ինձ գոհացնում է նաև Բերիանիձեի ֆիզիկական վիճակը:
Վալոդյա Ֆրանգուլյանն աշխարհի առաջնությունում հանդես կգա իր սովորական 61 կգ քաշային կարգում: Նախորդ միջազգային մրցաշարում նա գոտեմարտել էր 65 կգ քաշում: Իսկ այդ քաշային կարգում Նարեկ Սիրունյանը դեռևս չի վերականգնվել վնասվածքից և բաց կթողնի տարվա գլխավոր ստուգատեսը»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը:
Ազատ ոճի ըմբիշներն աշխարհի առաջնությունից առաջ վերջին ուսումնամարզական հավաքը կանցկացնեն Օլիմպավանում, օգոստոսի 10-23-ը:
Նմանատիպ նյութեր
6099 դիտում
19:23 01-09-2017
Ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությանը կմասնակցի հինգ հունահռոմեական ըմբիշ
1855 դիտում
18:56 04-12-2020
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը՝ աշխարհի գավաթի խաղարկությունում
Այս բաժնից
2944 դիտում
09:22 13-01-2025
«Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը
3475 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3274 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»