1510 դիտում
18:56 04-12-2020
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը՝ աշխարհի գավաթի խաղարկությունում
Օլիմպավանում ուսումնամարզական հավաք անցկացնող ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի գավաթի խաղարկությանը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն այսօր հրապարակել է հավաքականի կազմը, որը կմասնակցի մրցաշարին:
Աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը կներկայացնեն 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 61 կգ քաշային Ռազմիկ Պապիկյանը, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը, 79 կգ քաշային Արման Ավագյանը, 86 կգ քաշային Մխիթար Հովհաննիսյանն ու 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը:
Աշխարհի գավաթի խաղարկությունը կկայանա դեկտեմբերի 12-ից 18-ը Բելգրադում։ Ազատ ոճայինները մրցագորգ դուրս կգան դեկտեմբերի 16-18-ը:
Նմանատիպ նյութեր
1755 դիտում
17:40 06-09-2019
ԱԱ. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը հայտնի է
3322 դիտում
18:09 03-10-2018
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ընտրանու կազմը աշխարհի առաջնությանը
5947 դիտում
18:59 10-08-2017
ԱԱ. Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը
Այս բաժնից
3961 դիտում
23:34 18-04-2024
Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ
898 դիտում
22:06 16-04-2024
19 հայ բռնցքամարտիկներ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
862 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը