211652_close_icon

Շուրջ 50 մարդ է զոհվել Եմենի և Սաուդյան Արաբիայի սահմանին 3 օր տևած մարտերի ընթացքում

views-count5117 դիտում article-date 23:21 06-08-2017
Եմենի կառավարության և հութի ապստամբների միջև մարտերի ընթացքում՝ Սաուդյան Արաբիայի հետ սահմանի մերձակայքում, 3 օրում շուրջ 50 մարդ է զոհվել։ Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` հինգշաբթի կառավարական ուժերը սկսել են հարձակումը հութի գրոհայինների դիրքերի վրա՝ Կարմիր ծովի Միդի նավահանգստի շրջանում։ Նրանց աջակցել է Սաուդյան Արաբիայի սահմանամերձ հրետանին և նրա գլխավորած կոալիցիայի ավիացիան։ Կոալիցիան առնվազն 20 ավիահարված է հասցրել հութիների դիրքերին։ 3 օրվա մարտերի ընթացքում 31 գրոհային է զոհվել, նրանցից 17-ը եմենցի զինվորներ են։

Նմանատիպ նյութեր