Եմենի շիա հուսի ապստամբները ծանր զինտեխնիկա են տեղակայում Սաուդյան Արաբիայի հետ սահմանին
Եմենի շիա հուսի ապստամբները ծանր զինտեխնիկա են սկսել տեղակայել Սաուդյան Արաբիայի հետ սահմանին: Այդ մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սաադում առաջին հրետանային բրիգադն արդեն սկսել է Սաուդյան Արաբիայի հետ սահմանային Ալ Բաքաա բնակավայրի մոտ զինտեխնիկայի ու այլ սպառազինությունների տեղակայումը:
Հիշեցնենք, որ միջազգային կոալիցիայի ուժերը Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ 2 օր առաջ ռազմական գործողություններ սկսեցին ծավալել Եմենի տարածքի մեծ մասը վերահսկող հուսի ապստամբների դեմ: Կոալիցիոն ուժերն առաջին ավիահարվածն են հասցրել Եմենի մայրաքաղաք սանայի օդանավակայանին և մի շարք ռազմական օբյեկտներին: