Սաուդյան Արաբիայի օդուժը Եմենի ապստամբների զենքի և զինամթերքի 11 պահեստ է ոչնչացրել
Սաուդյան Արաբիայի և «արաբական կոալիցիայի» ՌՕՈւ-ն ոչնչացրել է Եմենի ապստամբ հոուսիթների հսկողության տակ գտնվող զենքի և զինամթերքի 11 պահեստ: Հարվածները հասցվել են հոուսիթների կողմն անցած զինվորական ստորաբաժանումների բոլոր բազաներին և ճամբարներին՝ Սանա, Խադժա, Սաադա, Իբբ, Տաիզ, Էլ-Խոդեյդա գավառներում:
Ինչպես հայտնում է ТАСС-ը` այս մասին հայտարարել է համատեղ հրամանատարության ներկայացուցիչ գեներալ Ահմեդ Ասիրին` հավելելով, որ Եմենի ապստամբ հոուսիթների շարքերում անարխիա է տիրում, ապստամբները բարոյալքված են և ոչ մի կազմակերպված գործողություն չեն ձեռնարկում: